Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Տեր-Պետրոսյանը վետո դրեց այդ որոշման վրա և 2 րոպե 27 վայրկյան տևած իր ելույթով, պարզաբանեց, թե ինչու՛ չի կարելի ընդունել նման որոշում

Տեր-Պետրոսյանը վետո դրեց այդ որոշման վրա և 2 րոպե 27 վայրկյան տևած իր ելույթով, պարզաբանեց, թե ինչու՛ չի կարելի ընդունել նման որոշում
23.03.2023 | 23:17

Չի՛ կարելի թացն ու չորն իրար խառնել և մի արշինով չափել:

Երբ ասում եք, թե 30 տարի Հայաստանը դիվանագիտություն չի ունեցել, հիշեք թեկուզ հետևյալ փաստը. 1996 թ., Լիսաբոնից հետո ուղիղ մեկ տարի անց,աշխարհի նույն հզորները, ներկայացրին ԼՂ կարգաորման փուլային տարբերակը։

Եթե նման ճեղքումը համարում եք ոչ թե դիվանագիտության արդյունք, այլ թուղթ ու գրի հետևանք, ձեր գործն է: Հետգրություն բոլոր նրանց համար, ովքեր չգիտեն.

1996 թ. Լիսաբոնի ԵՀԱԿ գագաթնաժողովում, Չիկագոյի նավթային կորպորացիաների լոբբինգի արդյունքում, ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնը ներկայացրեց մի փաստաթուղթ, ըստ որի, ԼՂ֊ն ճանաչվում էր Ադրբեջանի անբաժան մաս։

Գագաթնաժողովի 55 մասնակից պետություններից 54-ը կողմ քվեարկեցին։

ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վետո դրեց այդ որոշման վրա և 2 րոպե 27 վայրկյան տևած իր ելույթով, պարզաբանեց, թե ինչու՛ չի կարելի ընդունել նման որոշում։

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

irates.am- 1996 թվականին ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթնաժողովում ներկայացված բանաձևում առաջարկվում էր որպես Արցախի խնդրի կարգավորման հիմք ամրագրել նաև տարածքային ամբողջականության սկզբունքը: Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վետո է կիրառում` դեմ արտահայտվելով տվյալ սկզբունքի ընդունմանը:

«Այս գագաթնաժողովում, մեզ թվում է, Ադրբեջանը փորձում է խախտել բանակցային գործընթացի բոլորի կողմից ընդունված տրամաբանությունը։ Մեր խորին համոզմամբ՝ ղարաբաղյան հիմնախնդիրը Ադրբեջանի կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա լուծելու դեպքում, Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա կախված կլինի ցեղասպանության կամ բռնի տեղահանության մշտական սպառնալիքը։

Սումգայիթի (1988 թ. փետրվար), Կիրովաբադի (1988 թ. նոյեմբեր) եւ Բաքվի (1990 թ. հունվար) հակահայկական ջարդերի, ինչպես նաեւ Ղարաբաղի 24 հայկական գյուղերի բնակչության տեղահանության (1991 թ. մայիս-հունիս) փորձը ամենայն ակներևությամբ ցույց է տալիս, որ Ադրբեջանը, չնայած բոլոր հավաստիացումներին, չի կարող Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքներ ապահովել։ ՈՒստի, մենք այն կարծիքին ենք, որ նոր ողբերգության բացառման միակ հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումն է»:

Աղբյուրը` https://www.facebook.com/watch/?v=960098731008071

Դիտվել է՝ 4082

Մեկնաբանություններ